Search
Close this search box.

Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Բելգիայի ֆլամանդական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի մասին

Բելգիայի ֆլամանդական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որում ամրագրվել է Արցախի բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։

Բանաձևում արված են մի շարք կարևոր շեշտադրումներ,․

Հոկտեմբերի 12-ին հրադադարի շուրջ ձեռքբերված համաձայնությունը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ հետևաբար Ադրբեջանի կողմից։

Ամենաշատը տուժել են Արցախի բնակիչներն։ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։

Թուրքիայի գեոքաղաքական հետաքրքրությունները՝ որպես Ադրբեջանի դաշնակից, սպառնում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

Հազարավոր սիրիացի ահաբեկիչներ մասնակցում են պատերազմական գործողություններին՝ թուրքական ռազմական կազամկերպությունների միջոցով։

Բանաձևում հստակ արտացոլված է հակամարտության պատմական ենթատեքստը՝ մասնավորապես նշված է․

1921 թվականին մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Սովետական Ադրբեջանին։

1989 թվականին Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզը խնդրանքով դիմեց ԽՍՀՄ-ին՝ միավորվել սովետական հայերի հետ, սակայն մերժում ստացավ։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին։

Խաղաղ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Արցախն ինքնիշխան է, 2017 թվականին էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդունեց Արցախի Հանրապետություն անվանումը։

Please enter a valid URL