«F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման նախօրեին։ Նշված ինքնաթիռներն ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի և Արցախ պետական սահմանի ամբողջ երկայնքով։ Նշված ինքնաթիռները զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդանավակայանում։ Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջայի օդանավակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների անձնակազմերի հերթափոխ։ Պետք է նշեմ, որ նրանց թռիչքը Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է Վրաստանի օդային տարածքով»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը: