Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից նկատելի է ներքաղաքական որոշակի սրացումներ, թեմատիկ ակտիվացումներ, ուզում եմ ՀԻՇԵՑՆԵԼ, որ ռազմաճակատն այստեղ է, թշնամի ներսում փնտրելու, իրար փրթելու ժամանակը չի։
Մեծ թվով խնդիրների դեռ առիթ կլինի անդրադառնալ, պատասխաններ պահանջել, պատասխանատուներ ֆիքսել և այլն, բայց դա պատերազմից հետո։
Իսկ հիմա պետք է բացառապես զբաղվել պատերազմով։ Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեր համար, հապաղելու ժամանակ չկա։