Search
Close this search box.

«Հակառակորդի թիրախներից մեկը Խոդա Աֆարինի ջրամբարն է. լուրջ վնաս կլինի Իրանին». Դ. Բաբայան

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները թափանցել են ՌԴ՝ հասնելով մինչև Չեչնիա:

«Ահաբեկիչների մի մասը տեղակայված է Դաղստաի հետ սահմանին: Չի բացառվում, որ որոշ խմբեր լինեն դաղստանյան անտառներում պատսպարված:

Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում. նրանց կարևոր թիրախներից մեկը վերջին օրերին Արաքս գետի վրա Խոդա Աֆարինի կամուրջի մոտակայքի ջրամբարն է: Սա շատ խոշոր ջրամբար է և կառուցվել է Իրանի ֆինանսական միջոցնրով», — ասաց նա:

Բաբայանը հայտնեց, որ հայկական կողմն այժմ թույլ չի տալիս, որ հակառակորդը տիրանա վերոնշյալ օբյեկտին:

ԱՀ նախագահի խորհրդականը, սակայն, չի բացառել, որ հակառակորդը կվնասի ջրամբարը՝ լուրջ էկոլոգիական վնաս պատճառելով Իրանին:

Please enter a valid URL