Search
Close this search box.

Ծառուկյանի օգնության ու հաշտության մեկնած ձեռքը մնաց օդում, արդեն 20 օր նա մեկուսարանում է

20 օր է կալանքի տակ է գտնվում Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի` «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանը: Սովորական պայմաններում կարելի կլիներ ասել, որ Ծառուկյանի մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքը պետք է որոշի դատարանը: Բայց Հայաստանը արդեն 18 օր է գտնվում է պատերազմական իրավիճակում, մեր երկիրը ենթարկվել է թուրքադրբեջանական տանդեմի հարձակմանը, որը նպատակ է դրել գրավել ոչ միայն Արցախը, այլ գուցե նաև Հայաստանը: Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ սա Հայրենական պատերազմ է, այսինքն լինել-չլինելու, ապրել մեռնելու պատերազմ է, կամ մենք կամ մեր թշնամիները:

Հայաստանի և Արցախի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով կոչ են անում հայությանը իրենց ֆինանսական և ֆիզիկական ռեսուրսները համախմբել հայրենիքի պաշտպանության համար: Թվում իշխանությունը իսկապես շահագրգռված է ներհասարակական համերաշխության մեջ, որովհետև միայն միասնաբար կարելի է դիմակայել թուրք ադրբեջանական ագրեսիային:

Հայ հասրակությունը շատ լավ գիտի, որ ով, եթե ոչ Գագիկ Ծառուկյանն է ընդունակ իր ունեցած ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսները ներդնել հայրենիքի պաշտպանության գործում: Պատերազմի հենց առաջին օրը Ծառուկյանը հայտարարեց, առաջին անհրաժեշտության օգնության տրամադրման մասին, Արցախ մեկնեցին Ծառուկյանի կողմից հայրենիքին նվիրաբերված բեռնատարները՝ տանելով բանակի ու զինվորի համար առաջին անհրաժեշտության ապրանքները:

Թվում էր, թե այս բարի կամքի դրսևորումը կարժանանա փոխադարձ վերաբերմունքի, իշխանությունը ընդառաջ կգնա Ծառուկյանին, հնարավորություն տալով նրան օգտագործել իր հնարավորություններն ու միջազգային կապերը ավելի մեծ ու նշանակալի աջակցություն ցուցաբերելու Արցախին, մեր միասնական Հայրենիքին: Ծառուկյանը դրա մասին նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց, հասկացնելով, որ հիմա վրեժնդրության և մանր հաշիվներ մաքրելու ժամանակը չէ: Բայց օգնության, հաշտության մեկնած ձեռքը մնաց օդում:

Բոլորի համար անհասկանալիորեն արդեն 20 օր շարունակ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ կալանավայրում, անազատության մեջ, այն դեպքում, երբ նրա ազատության մեջ գնվելը ոչ միայն չէր կարող խոչընդոտել քննությանը, այլ այդ քննության գոյությունը նման պատերազմական պայմաններում արդեն իսկ աննորմալ երևույթ է՝ նոնսենս: Ինչպես կարող է ներհայաստանյան հասարակական համախմբում և համերաշխություն լինե,լ երբ զուտ քաղաքական դրադապատճառներով կալանավորվել ուինչեսպնդում են փաստաբանները, քրեական կեղծ հետապնդման է ենթարկվում Հայաստանի ամենախոշոր ու ամենահեղինակավոր քաղաքական ուժի ղեկավար, հասարակության մեջ իր բարեգործական ձեռնարկներով ամենաշատը հայտնի անհատը:
Ինչպես կարող են Գագիկ Ծառուկյանը բազմահազար կուսակիցները և հարյուր հազարավոր համախոհներ հավատալ, որ մենք իսկապես այսօր չունենք ներքին թշնամիներ և մեր բոլորի նպատակը արտաքին թշնամու հարձակումը դիմագրավելն ու հաղթելն է: Շատ դժվար է հավատլ, եթե ընդհանարապես հնարավոր է:

Please enter a valid URL