դրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը:
Այնինչ «Զինուժ մեդիա»-ն քիչ առաջ ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում զրուցել է կապիտան Սանամյանի հետ։
«Հերթական անգամ հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել։ Իրենց պատճառով ես պիտի բանուգործ թողնեմ, գամ, որ իրենք տեսնեն` ողջ եմ։ Ողջ կամ, ողջ էլ լինելու եմ։ Կուզեմ` իրենց ոչխար զորքին փոխանցեն, որ մենք դեռ շատ կհանդիպենք։ Մի՛ ուրախացեք։ Не дождетес!»,- ասում է նա տեսանյութում։