Search
Close this search box.

Արցախում հերոսաբար զոհվել է Վահեն՝ հայտնի ազատամարտիկ Ռեմբոյի որդին

Հայ ժողովրդի համար օրհասական այս օրերին յուրաքանչյուր զինվորի կորուստ անասելի ցավ է:

Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը:

Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից էր Վահեն, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից, պայծառ ապագայի երազանքներից և առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Դպրոցում սիրված աշակերտ, բանակում օրինակելի և կարգապահ զինվոր էր մեր հերոսը:

Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը`Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր` հայտնի Ռեմբո մարտական անունով: Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին և ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկին չէր երազում ո’չ անուն, ո’չ ոսկի, ո’չ գանձ: Պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Եվ իսկապես հայրենիքն էր իր հոգում սրբազան նախանձ: Ազատ հայրենիքն էլ իր համար գլխավոր դափնին էր:

Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում:

Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր և նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում:

Փառք քեզ հերոս:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Please enter a valid URL