ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և կողմերին կոչ արել հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական շրջանների գնդակոծությունները, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և ինչպես նախկինում՝ հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը»։