Search
Close this search box.

Աթենքում ծեծի է ենթարկվել Միխեիլ Սահակաշվիլին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում, որտեղ նա ժամանել էր հանդիպելու վրացի էմիգրանտ ընտրողների հետ՝ հոկտեմբերի երեսունմեկին Վրաստանում կայանալիք պառլամենտական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ռուսական «ВЗГЛЯД»-ը, վկայակոչելով տեղի մամուլի հրապարակումներին։

Սահակաշվիլին իր երկրպագու կանանց հետ գնալիս է եղել կինոթատրոն, երբ մի տղա է մոտեցել ու հարվածել նրա գլխին։ Սկսվել է խուճապ։ Դեպքի վայր է ժամանել հունական իրավապահների հատուկ ջոկատը։ Ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող վրացի քրեական տարրերը իր դեմ գործողություններ իրականացնելու պատվեր են ստացել վրացական իշխանություններից, մասնավորապես՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից։

Please enter a valid URL