«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Հադրութում և ներկայացրել բացառիկ կադրեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Զինուժ» մեդիայի տեսանյութը տեսանյութը։
Նկարահանող խումբը զրուցել է Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ, ով հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ են հասցրել Հադրութին։
«Բացի այդ, դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման բոլորս դուրս ենք եկել, կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք, իրենք էլ»,– ասել է նա։