Search
Close this search box.

«Արգելափակե՛լ ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերը ՀՀ-ում և Արցախում». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր առաջարկություն. արգելափակե՛լ ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերը և սոցիալական ցանցերում հակահայկական թուրք-ադրբեջանական օգտատերերի էջերը Հայաստանի և Արցախի տարածքում։

Սա պետք է արվեր դեռ սեպտեմբերի 27-ից, բայց հիմա էլ ուշ չէ: Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարևոր չէ»:

Please enter a valid URL