Search
Close this search box.

«Խնդրում եմ վերցրու, որ ես ինձ մի փոքր մարդ զգամ». Սևամորթ անտուն մարդը գումար է փոխանցել Արցախին

Ես տեսել եմ նրան։ Լավ գրառում է, որոշեցի հայաստանյան կոնտենտն էլ լսի էս պատմությունը։ Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքի փողոցներում, ավելի ստույգ` Adams և Broadway խաչմերուկում մի սևամորթ անտուն մարդ է «ապրում», արտաքինից դատելով պապիկը կլինի յոթանասուն-յոթանասունհինգ տարեկան:

Մշտապես մի «Starbucks» սուրճի բաժակով գումար է մուրում, օգնողներին շնորհակալություն հայտնում:
Այսօր դուրս եկա հացի խանութից, ձեռքիս երկու դոլար մանրադրամ կար, մոտեցա, որպեսզի մեկն իր բաժակի մեջ գցեմ, դողացող ձեռքով բարձրացրեց բաժակը, թե` այս անգամ ես եմ տալիս, ուղարկեք Արցախ, խնդրում եմ, չգիտեմ էլ ինչքան է հավաքվել առավոտից…

Երբ ասացի, որ դրա կարիքը չկա, որ շնորհակալ եմ, ասաց.«Ես արդեն տասը տարի է փողոցներում եմ, ու միայն հայերն են ինձ ծածկոց, գումար ու սնունդ տալիս, ափսոս է այդ ազգի արյունը, խնդրում եմ վերցրու, որ ես ինձ մի փոքր մարդ զգամ…»
Վերցրեցի մանրադրամները, առանց հաշվելու գցեցի հայկական նպարատներում տեղադրված «Օգնեք Արցախին» ապակե տուփերից մեկի մեջ…
Սիրտս լաց եղավ հպարտությունից, որը հոգի կրճատող էր… Kristina Xlxatyani էջից։

Ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL