Search
Close this search box.

Քուրդ պատգամավորը Անկարայից պահանջել է ներկայացնել, թե ինչ պայմաններով են սիրիացի զինյալներին տեղափոխել Ադրբեջան

Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջան իշխանություններից գրավոր հարցադրումով պարզաբանում է պահանջել Ադրբեջանում Արցախի դեմ ծավալած գործողություններից մի քանիսի հետ կապված։

Քուրդ պատգամավորը նախ պահանջել է հասարակությանը ներկայացնել, թե սիրիացի զինյալներին ինչ պայմաններով ու ինչքան աշխատավարձով են տեղափոխել Ադրբեջան։

Նաեւ ներկայացնել, թե ինչ համաձայնագրով են Ադրբեջանին տվել մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում Bayraktar անօդաչու սարքերն ու F-16 կործանիչները։

Քուրդ պատգամավորն իր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք կան վերլուծություններ, թե Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների պատճառով Կովկասում քաոսն ինչ հետեւանքներ կունենա։

Please enter a valid URL