Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:
«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում:
«Հետևաբար, խաթարվում է ռազմավարական կառավարման համակարգը և շատ հնարավոր է Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը: