Search
Close this search box.

Կա կին, որ վեց ամսական երեխային թողել և եկել է պատերազմ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Գորիսում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև պատերազմում հայ կանանց ներգրավվածությանը:

«Այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ՝ գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, որոնք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից։ Ծանոթացել ենք մի աղջկա հետ, ով վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ․ գերպրոֆեսիոնալ զինվորական»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:

Please enter a valid URL