12 օր տեւած ռազմական գործողություններից հետո Մոսկվայում զինադադարի շուրջ բանակցում են Հայաստանի ու Բաքվի ԱԳ նախարարները, զինադադար հաստատելու ՌԴ նախագահի կոչից հետո:
Հայտնի չէ՝ զինադադար կհաստատվի, թե ոչ, միեւնույն ժամանակ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների անցնելու դեպքում հայկական կողմից պահանջվում է գերլարում Արցախի կարգավիճակի համար:
Բանակի հերոսական դիմադրությունը ստեղծել է դրա քաղաքական նախադրյալները: Հայկական կողմի հայտարարություններից երեւում է, որ խնդիրը գիտակցվում է, եւ որ Արցախի կարգավիճակի հարցը գոյության խնդիր է:
Այս հանգուցային պահին պահանջվում է ներքին միասնություն եւ ուժերի գերլարում կարգավիճակի խնդիրը լուծելու համար: Այս պահին այլ խնդիր չկա. սա պետք է հստակ գիտակցի յուրաքանչյուրը:
lragir.am