Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի եւ անկողմնակալ մոտեցման համար:
Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, որը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումերը:

Please enter a valid URL