Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի բերած վարձկան ահաբեկիչները հազարապատիկ անգամ ավելի խանգարեցին Ադրբեջանին, քան օգնեցին: Տարիներ շարունակ Ադրբեջանի խավիարա-նավթային դիվանագիտության վրա ծախսած միլիարդները, փաստորեն, կորան մի հատ սենց հիմար քայլի արդյունքում:
Հայաստանի՝ 20 տարի շարունակ համարյա չեղած դիվանագիտությունն էլ շրջադարձ կատարեց:
Դրան իհարկե օգնեցին նաև Թուրքիայի՝ Միջերկրականի ավազանում ագրեսիվ պահվածքն ու լարվածությունը արևմուտքի հետ:
Ամեն դեպքում էսօր դիվանագիտական ֆրոնտում ունենք հրաշալի իրավիճակ, ու մենք ամեն ինչ պետք ա անենք էս իրավիճակից շոշափելի բան քաղելու համար»: