Search
Close this search box.

Ադրբեջանցի հաքերները «կոտրել են» հայաստանյան ու արցախյան պետական մարմինների կայքեր

Ադրբեջանցի հաքերները «կոտրել են» հայաստանյան ու արցախյան պետական մարմինների տասնյակ կայքեր։ Այս մասին Facebook–ում հայտնում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ղեկավար Արթուր Պապյանը։

«Ադրբեջանցի հաքերների զահլեն գնաց մեզ կոտրելուց։ Առաջ ամեն պստլիկ կայք կոտրելու առիթով մի կիլոմետր գլուխգովան տեքստ էին գրում, հիմա այսպես՝ ձեռքի հետ գրել են. «Մեր հաքերները ձեռք են բերել Տրանսպորտի և կապի նախարարությանը, ինչպես նաև կարևոր խանութների պատկանող 1 տերաբայթ տվյալներ»,– գրում է Պապյանը։

Ըստ նրա` տվյալները թեև հին են՝ 2002-2017թթ–ի, բայց ավելորդ չի լինի հասկանալ, թե կոնկրետ ինչ տեղեկություններ կարող են հայտնված լինել հակառակորդի ձեռքում։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 6-ին ադրբեջանական հաքերները հայտարարել էին, որ Anti-Armenia Team և Karabakh Hacking Team հաքերական խմբերը համատեղ գործողության արդյունքում կոտրել են Հայաստանի և Արցախի մի շարք պետական կայքեր և հրապարակել են այդ կայքերի արխիվները, սքրինշոթերը։

Այս պահին կայքերից շատերի աշխատանը դեռ չի վերականգնվել։ Դրանց թվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, ՏՄՊՊՀ, առողջապահության նախարարության պաշտոնական կայքերը։

Նշենք, որ այս գերատեսչություններից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքերի աշխատանքը հատուկ դադարեվել է` անվտանգության նկատառումներով։

Աղբյուրը Sputnik Armenia

Please enter a valid URL