Search
Close this search box.

Պուտինը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամատության գոտում առկա իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մարդիկ են մահանում: Մոսկվան հույս ունի, որ կրակը կդադարեցվի ամենամոտ ժամանակում»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել կրակը:

Նա հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է, Ռուսաստանում շատ են անհանգստանում դրա համար. «Սա ողբերգություն է, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզ ոչ օտար մարդիկ»,-ասել է նա:

Պուտինը նաև հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն ադրբեջանցի ու ավելի քան 2 միլիոն հայ:

ՌԴ նախագահ  հայտնել է, որ մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Please enter a valid URL