Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։
Հետախուզության տվյալներով՝ հակամարտության գոտի են բերվում մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա»-ի, «Ֆիրքաթ Ալ Համզան»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններ, – նշված է տարածված հայտարարությունում: Նարիշկինն ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: