Search
Close this search box.

Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, գրում է «Իզվեստիա»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով, իսկ դա վկայում է երկակի չափորոշիչների քաղաքականության մասին:

«Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»,-ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ Կանադան կսկսի գործել առանց իր քաղաքականության վրա հակաթուրքական շրջանների ազդեցության:

Հիշեցնենք՝ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր Թուրքիայի ռազմամթերք մատակարարելու որոշման կասեցման մասին, այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտությունում կանադական տեխնոլոգիաներ կիրառելու մասին հաղորդագրություններ էին ստացվել:

Please enter a valid URL