Search
Close this search box.

Իրանը հայտնել է իր տարածքները խոցած նոր արկերի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրման արդյունքում Խոդա Աֆարին շրջանը խոցած արկերի քանակն ավելացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է նահանգապետ Ալի Ամիրիրադը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի հակամարտության 9-րդ օրն այսօր ցերեկն ավելի քան 10 արկ է հարվածել Գարմադուզի շրջանի Շարաֆախ, Մոհամադ Սալեհլու, Համրախլու եւ Գոլի Բեգլու գյուղերին,փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով`  ոչ ոք չի տուժել, քանի որ արկերը հարվածել են ոչ բնակելի տարածքներին:

Նա նաեւ խոր մտահոգություն է հայտնել տարածքում պատերազմին հետեւող մարդկանց կուտակումների եւ ներկայության կապակցությամբ:

Նահանգապետը մարդկանց հորդորել է խուսափել ավելորդ կուտակումներից եւ տարանցումներից Արաքս գետի ափով:

Սահմանամերձ Խոդա Աֆարին քաղաքը գտնվում է Թավրիզից 210 կմ հյուսիս-արեւելք, Արաքս գետի ափին եւ ղարաբաղյան ճակատի հարավային կողմում` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի բանակների միջեւ:

Please enter a valid URL