Վիրավորների մասին տեղեկատվության բացը լրացնելու մասին խնդիրը առողջապահության նախարարությունը գիտի։ Կառույցն էլ շատ զանգեր է ստանում, հարցեր, թե որ զինվորը որտեղ է գտնվում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այդ հարցն այսօր կամ վաղը վերջնականորեն կկանոնակարգվի։ Կլինի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը։ Չնայած, ի սկզբանե, բոլոր ճանաչված վիրավորները կարողանում են իրենց ծնողների հետ կապ հաստատել, եթե գիտակցության մեջ են և ես եմ մեր բազմաթիվ զինվորների հետ խոսել, հարցեր կապի մասին։ Շատ քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում, անգիտակից են լինում և վիճակով պայմանավորված հայտնի չի լինում, թե նրանք որ զորամասից են, անուն ազգանունը և այլն։ Նրանց հետ կապված ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, քանի որ մենք և պաշտպանության նախարարության գործընկերը զբավում ենք այդ հարցով։ Համակարգի վերջնական կարգավորման լինելու դեպքում այդ մասին կհայտարարվի՝ ուր զանգել և այլն»,-ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ վիրավորների մեծ մասը թեթև և միջին ծանրության են։ «Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում զինծառայողներ ևս ունենք, որոնք կազմելով միգուցե ավելի փոքր տոկոս վիրավորների թվի մեջ, պահանջում են առավել ուշադրություն և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա ու նրանք փրկվեն»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, հասկանալի է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողների փոքր տոկոսը, քանի որ մինչև բժշկական հաստատություններ հասնելը, ցավոք, որոշ զինծառայողները նաև մահանում են։
«Արցախում գտնվող հիվանդանոցային բոլոր հաստատությունների համար պահուստային պլաններ ունենք՝ ծառայությունները կազմակերպելու համար։