Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի ՊԲ որոշ զինծառայողների մարմիններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ ահազանգելով խնդրի մասին:
Բեգլարյանը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ու այլ ժամանակահատվածներում ադրբեջանցիները հայ զինծառայողների մարմինների ու նաև ողջ զինծառայողների նկատամբ կոպտագույն հանցագործություններ են կատարել, խոսքը վերաբերում է պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններին:
Մասնավորապես արձանագրվել են գլխատման դեպքեր՝ ԻՊ-ի ոճով, եղել են դիակապտության դեպքեր. «Խախտվել են այդ անձանց ու նրանց հարազատների իրավունքները: Այժմ վտանգը շատ մեծ է, որ այսօր նրանց վերահսկողության տակ գտնվող մարմինների հանդեպ նույնպես նմանատիպ ոտնձգություններ կկատարվեն:
Միջազգային հանրությունը շատ արագ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռք առնի: Մենք պետք է փորձենք մարդասիրական տարբեր միջոցառումների միջոցով վերադարձնել մեր տղաների դիակները»: