Search
Close this search box.

Թալիշ ակտիվիստները կոչ են արել իրենց հայրենակիցներին չմասնակցել հայերի դեմ բախումներին

Թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության գործողություններով։ Այս մասին նրանք հայտարարություն են տարածել, ֆեյսբուքյան «Թաշիստան» էջում։

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով»,- ասված է հայտարարության մեջ:

Ակտիվիստները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։

Դիմելով թալիշցիներին` նրանք կոչ են արել չտրվել ատելության քարոզչությանը և խուսափել բախումներին մասնակցելուց:

Please enter a valid URL