Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Արցախը կրկին զգուշացնում է հակառակորդի ռազմական կարևոր օյեկտներ խոցելու մասին

Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Արցախը հայտարարում է, որ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։

«Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- հայտարարում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Please enter a valid URL