«Ադրբեջանցիք պաշտոնապես հայտարարում են, որ վերցրել են Ջեբրայիլը, որպես ապացույց դրել են էս նկարը ու տեսանյութ, երկուսն էլ արված Արցախ-Իրան սահմանի իրանական կողմից»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նշելով, որ նկարում Խոդաաֆարինի կամուրջն է: