Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ AlArabia-ին տված հարցազրույցում:
Նա հավաստիացրել է՝ հակամարտության լուծումը բանակցային ճանապարհն է, սակայն՝ որոշակի նախապայմանների դեպքում: «Մենք համաձայն ենք այն տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով, սակայն պետք է որոշակի հիմք:
Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ:
Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որ ադրբեջանական օկուպացված տարածքներն անվանել է հայկական»,- ասել է Ալիևը: