Search
Close this search box.

Ճանաչե՛նք հերոսներին․ Դավիթ Ղազարյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման․ մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: «Նա մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով: Նա իրական հերոսություն է կատարել: Ցավակցում եմ բոլորիս, սակայն նաև հպարտ եմ, որ ունենք Դավիթի նման շատ հայրենակիցներ»,- այս մասին այսօր ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դավիթ Ղազարյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահը հայտարարեց՝ ևս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում։

Please enter a valid URL