Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարել է առաջնագծից:
«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգեւորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի եւ հարատեւության բացառիկ դրսեւորում է:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին եւ նրա հրամկազմին՝ իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն կատարելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը: