Search
Close this search box.

Ալիևը պետք է կանգնի Հաագայի դատարանի առջև. Ալֆրեդ դե Զայաս

Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը նաեւ ասել է, որ «տարածքը չի կարող ավելի սրբազան լինել, քան դրանում բնակվող մարդիկ»:

Նա շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախությունը Ադրբեջանից 1991 թվականի դեկտեմբերին եւ այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին»:

Please enter a valid URL