Արցախում տեղի ունեցող պատերազմով պայմանավորված Իրանի զինված ուժերը բերվել են ռազմական վիճակի: Երկրի արևմտյան շրջաններում տեղակայվել են մի շարք ստորաբաժանումներ և ուժեղացվել ՀՕՊ համակարգերը:
Դա պայմանավորված է նրանով, որ երկրի տարածք սկսել են հաճախակի ներթափանցել ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արձակած արկերը, իսկ օդային տարածքը խախտվել է ադրբեջանական բանակի հետախուզական անօդաչու սարքերով:
Օդային սահմանը խախտած երկու անօդաչու ինքնաթիռ արդեն խփվել է, սակայն Բաքուն նման նախազգուշացմանը ինչպես հարկն է ուշադրության չէր արժանացրել:
Հոկտեմբերի 2-ին Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են երկրի օդային տարածքը խախտած ադրբեջանական ռազմական ինքնաթիռը:
Խոցված ինքնաթիռը ընկել է Իրանի տարածքում: Օդաչուների ճակատագիրի մասին տեղեկություններ չեն հրապարակվել: