Search
Close this search box.

Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման:

Ժամը 11:00-ի դրությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները կրկին ենթարկվել են ադրբեջանական զինուժի հարձակման: Լսվել է առնվազն երեք պայթյուն:Մանրամասները լրացվում են:

Հառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի 2-ին հասված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:

Please enter a valid URL