ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մարտերը դեռ շարունակվում են, և հայկական կողմը հետ է մղել բոլոր գրոհները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր:
«Վերջին ժամերի ընթացքում հակառակորդը տվել է 540 սպանված, 700 վիրավոր: Խոցվել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչը: