Search
Close this search box.

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Առաջարկվել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման հարցով քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով: Շարունակվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Երկու կողմերը լրջագույն մտահոգություն են հայտնել՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Մերձավոր Արեւելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են մասնակցել ռազմական գործողություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL