Իրանական «Anaj» գործակալությունը հայտնում է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղ:
Վիրավորվել է մեկ երեխա, 6 տուն վնասվել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանն Ադրբեջանին նախազգուշացրել էր, որ ԼՂ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում:
Աղբյուրի փոխանցմամբ` իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք:
Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայված են Արցախի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանին։