Search
Close this search box.

Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Արցախի հարցով

Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները։ Նախագահները հորդորել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առանց նախապայմանների թարմացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող  նախագահները վճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում  բռնության էսկալացիան։

«Մենք ցավում ենք զոհվածների համար և ցավակցություն հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք հորդորում ենք մասնակից կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները  զինված ուժերի միջև։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ իրենց վրա ինքնակամ պարտականություն վերցնել և առանց նախապայմանների թարմացնել կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»։

Please enter a valid URL