ԼՂ հակամարտության գոտում վերջին տարիներին գրանցված ամենաթեժ մարտերի ընթացքում Իսրայելը ռազմամթերք է ուղարկում Ադրբեջան, նշում է «Ալ-Արաբիան»՝ վկայակոչելով հետախուզությունում իր պաշտոնական աղբյուրները։ Հեռուստաալիքը հայտնում է, թե մարտերի թեժացման հետ մեկտեղ՝ շատ ավելի շատ երկրներ են ներգրավվում Հարավային Կովկասում ռազմական գործողություններին։
Ըստ հրապարակման՝ Իսրայելը եղել է Ադրբեջան ռազմամթերքի հիմնական մատակարարը, չնայած Հայաստանը վերջերս պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում։ Իսրայելն ու Ադրբեջանը կապված են նավթի ու զենքի մեծ առևտրով։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունում «Ալ-Արաբիայի» աղբյուրը հայտնել էր, որ Իսրայելն Ադրբեջան է ուղարկում զենքով բեռնված օդանավեր։ «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին։
Բաքվում արդեն վայրէջք է կատարել Իսրայելից ժամանած երկու բեռնատար օդանավ»,- ասել է աղբյուրը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն ամերիկյան Axios-ին հայտնել էր, թե ռազմական ոլորտում Բաքվի հետ Իսրայելի համագործակցությունը գաղտնիք չէ։