Search
Close this search box.

«Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի վարձկանները դարձել են Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների անքակտելի մասը»․ Deutsche Welle-ն՝ Ադրբեջանում կռվող վարձկանների մասին

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները դարձել են այդ երկրի արտաքին քաղաքական հավակնությունների անքակտելի մասը, ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին գրում է գերմանական Deutsche Welle թերթը։

Ինչպես ընդգծում է թերթը, «Կովկասում անցյալ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև բորբողքվել է սառը հակամարտությունը, երբ Ադրբեջանը ռազմական արշավ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքը վերադարձնելու նպատակով»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկաններին՝ Deutsche Welle-ն ընդգծում է, որ նրանք ծառայում են Թուրքիայի շահերին, քանի որ օգնում են Էրդողանի արտաքին քաղաքական նպատակներն ամրապնդել առանց ազգային ակտիվների, օրինակ՝ Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացման։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական ուժով ապահովելու հարցում սիրիացի վարձկաններն արդյունավետ միջոց են, որոնց նա հետագայում կարող է դեն նետել, երբ սպառեն իրենց արդյունավետությունը։ Ապագայում այդ վարձկանները Թուրքիային թույլ կտան շարունակել իր աշխարհառազմավարական դիրքավորումը՝ առանց ներքին հարվածի ենթարկվելու»,- թերթը մեջբերում է Լիբիայում աշխարհազորայինների հավաքագրման և ձևավորման հարցով Վաշինգթոնից անկախ հետազոտող Նոա Էյջիլիի խոսքերը։

Ինչպես նկատում է գերմանական թերթը, առաջին անգամ չէ, որ Թուրքիան մեղադրվում է իր նկրտումները բավարարելու համար սիրիացի վարձկաններին հեռավոր երկրներ ուղարկելու համար։ Իսկ վարձկանները մարտնչում են ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ ֆինանսական դրդապատճառներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Please enter a valid URL