Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ եւ խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։
Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում եւ այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք եւ բուժօգնության պարագաներ։
Ապրեն մեր հայրենակիցները, ապրեն Ֆրանսիայի հայկական եկեղեցիները եւ մեր հյուպատոսությունները։
Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան եւ Արցախ։
Սիրելի՛ ֆրանսահայեր, խնդրում եմ Ֆրանսիայում կապը պահպանեք Gor Haroyan ի հետ՝
☎️ +33 6 72 05 96 44
☎️ viber 0033681760780
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ