Search
Close this search box.

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար Արայիկ Հարությունյան

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»:

Please enter a valid URL