ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հայկական Զինված ուժերը հետ են մղել բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված գրոհներ տարբեր հատվածներում:
«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ. մասնավորապես՝ 130 զոհ, 200 վիրավոր: Հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 1 «Սմերչ», 11 ԱԹՍ»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են: