Search
Close this search box.

ԱՄՆ-ն աշխուժանու՞մ է. հայկական բանակը հայտարարեց նոր փուլի մասին

ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Մենք լավ հարաբերություն ունենք ռեգիոնում բոլորի հետ, ուշադիր հետեւում ենք զարգացումներին, տեսնենք՝ կարող ենք դադարեցնել դա, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առնչությամբ սեպտեմբերի 28-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը նույն օրը հայտարարություն էր տարածել, որում կար ակնարկ Թուրքիայի հասցեին՝ «արտաքին միջամտության ապակառուցողականության» իմաստով: Արցախյան գոտում իրավիճակը Հունաստանի արտգործնախարարի հետ սեպտեմբերի 29-ին քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ աստիճանաբար մեծացնում է ներգրավվածությունը պատերազմական իրավիճակի շուրջ զարգացումներում:

Սեպտեմբերի 29-նն այդ իմաստով թե պատերազմական, թե քաղաքական տիրույթում բավականին սուր զարգացումների կետ էր: Հայկական զինուժը հայտարարեց, որ հակառակորդը կիրառում է այնպիսի զինատեսակներ, որոնք հայկական զինուժին ստիպում են կայացնել խոցման մասշտաբի եւ ուժգնության ավելի մեծ չափի զինատեսակներ կիրառելու մասին որոշում:

Այլ կերպ ասած, հայկական զինուժը ազդարարել է հակազդման եւ կանգնեցման փուլը հաջողությամբ ավարտելու եւ գործնականում հակահարձակման փուլին անցնելու որոշման մասին: Դրան փաստորեն հաջորդել է պատերազմում Հայաստանի դեմ թուրքական կործանիչների ներգրավումն ու հայկական օդուժի մեկ միավորի խոցումը:

Զուգահեռ հայտարարություններ են հնչել թուրքական պաշտոնական շրջանակներից՝ Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ, այդ թվում մարտի դաշտում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում հայտարարել է, որ արցախյան գոտում իրավիճակը արժանի է ՀԱՊԿ խորքային քննարկման: Հատկանշական է, որ Պեսկովը խոսել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ չմտնող գոտու հարցը ՀԱՊԿ խորքային քննարկման ենթարկելու անհրաժեշտության մասին:

Թուրքական կողմը հերքել է, թե Ադրբեջանում կիրառվել է թուրքական օդուժ: Արդյոք պատճառների շարքում այն է, որ նկատվում է գործընթացի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության աճ, ինչը գործնականում կարող է խափանել ռուս-թուրքական պայմանավորվածությունների ավանդույթի վրա խաղադրույք կատարելու հաշվարկը, ինչն Անկարայի քաղաքականությունում անկասկած ունի հաստատուն տեղ:

Հատկանշական է, ի դեպ, որ սեպտեմբերի 29-ին մեկ այլ ուշագրավ հայտարարություն է հնչել Բրյուսելում, որտեղ Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կոչ է արել Վրաստանի արագացնել ՆԱՏՕ անդամակցության պատրաստությունը՝ սեւծովյան ռեգիոնում ՆԱՏՕ-ի դերն ուժեղացնելու համար

Lragir.am

Please enter a valid URL