Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով Պաշտպանության բանակին, հայտնում է. «Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է: