Թուրքիան գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան՝ հարևան Հայաստանի հետ նրա սրվող հակամարտությանն աջակցելու համար, հայտարարել են սիրիացի 2 գրոհայինները, գրում է Reuters-ը: Անկարան խոստանում է ձայների մեծամասնությամբ ուժեղացնել իր մուսուլման դաշնակցի աջակցությունը:
Մոսկվայում Հայաստանի դեսպանը երկուշաբթի հայտնել էր, որ Թուրքիան սիրիացի 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան: Հայաստանը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է անօդաչու թռչող սարքեր ու ռազմական ինքնաթիռներ:
Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ապստամբ խմբավորումներից այս երկու սիրիացի զինյալները նաև ասել են, որ իրենք տեղափոխվում են Ադրբեջան՝ Անկարայի հետ համաձայնեցնելով: Նրանք հրաժարվել են հայտնել իրենց անունները։ «Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը շատ ծանր է ու աղքատ»,- ասել է գրոհայիններից մեկը:
Նշվում է, որ սիրիացի վարձկաններին ամիսը 1500 դոլար աշխատավարձ են տալիս: