Search
Close this search box.

Թուրքիան պատրաստ է ռազմաճակատում աջակցել Ադրբեջանին․ Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում, այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք ցանկանում ենք, որ այդ հիմնախնդիրը արմատապես լուծվի: Դրա համար մենք շատ ջանքեր ենք գործադրել, բայց ապարդյուն: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ:

Մենք կշարունակենք պահպանել այս համերաշխությունը», — ասել է Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն կատարած այցից հետո:

Նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը սխալվում է՝ նույն հարթության վրա դնելով Ադրբեջանն ու Հայաստանը:

Please enter a valid URL