Search
Close this search box.

«Իմ քայլը»-ը քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորության հարցը

Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստում քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորության հարցը։

Նիստից առաջ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվելու է Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը:

Հարցին, թե հակառակորդն արդեն հարվածում է Վարդենիսին, արդյոք դիմելո՞ւ են ՀԱՊԿ-ին, պատգամավորը նշեց, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

«Ադրբեջանը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանը, բայց մեր բանակը լիովին վերահսկում է իրավիճակը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Hraparak.am

Please enter a valid URL