Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:
«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- ասաց Զայնետդինովը: