Search
Close this search box.

Ռուս խաղաղապահներ պետք է ուղարկվեն Արցախ. Սերգեյ Միրոնով

Ռուսաստանի «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարից ու սպառազինությունների հետքաշումից հետո Լեռնային Ղարաբաղ կարող են բերվել ռուս խաղաղապահներ։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Իմ անունից ավելացնեմ, որ, ցավոք, տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ հեշտությամբ կարելի է կռահել, որ դրանք աբստրակտ ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտ նպաստում են այս կոնֆլիկտի զարգացմանը։ Կարծում եմ, որ, հնարավոր է, երբ կողմերը կպայմանավորվեն հրադադարի մասին, հարկ կլինի կիրառել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», – ասել է նա լրագրողներին։

Please enter a valid URL